• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Սքոթ Սինկլերը վիրահատվել է և բաց կթողնի երեք ամիս

Սքոթ Սինկլեր«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Սքոթ Սինկլերը, ում ուսի մեջ վերջերս հայտնաբերվել է արյան գունդ, չի կարողանա երեք ամիս մարզվել ընդհանուր թիմի հետ: Այս մասին հայտնում է Daily Mirror պարբերականը:

Հիշեցնենք, որ այդ խնդիրը հայտնի դարձավ մայիսի սկզբին, և դրա պատճառով 24-ամյա վինգերը բաց թողեց մրցաշրջանի մնացած հատվածը:

Սինկլերը վիրահատվեց, իսկ օրերս էլ բժիշկները հեռացրին վերին կողը: Պարբերականի հաղորդմամբ, Սքոթը կսկսի ամբողջական մարզումները միայն օգոստոսի վերջին:

Ավելացնենք, որ ամենայն հավանականությամբ «Սիթին» ֆուտբոլիստին վարձակալությամբ կհանձնի այլ ակումբի: Հայտնի է, որ Սինկլերի ծառայություններով հետաքրքրվում են «Աստոն Վիլլան» ու «Էվերթոնը»: