• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Սքոթ Սինկլերը ցանկանում է վարձակալությամբ հանդես գալ մեկ այլ ակումբում

Սքոթ Սինկլեր«Մանչեսթեր Սիթիի» վինգեր Սքոթ Սինկլերը հաջորդ մրցաշրջանում ցանկանում է վարձակալությամբ հանդես գալ որևէ ակումբում, եթե գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին մնա իր պաշտոնում:

Անցած ամռանը 24-ամյա Սինկլերը «Սուոնսիից» տեղափոխվեց «Սիթի» 6 մլն ֆունտով: Մինչ այսօր Պրեմիեր Լիգայում նա ընդամենը երկու հանդիպման է մասնակցել առաջին րոպեներից: Նա ոչ մի անգամ գոլի հեղինակ չի դարձել:

Daily Mirror պարբերականի փոխանցմամբ ֆուտբոլիստը պատրաստ է մնալ ակումբում և պայքարել հիմնական կազմում տեղ գրավելու համար, եթե Մանչինին հեռանա ակումբից: Մինչդեռ եթե «քաղաքայինների» սեփականատերերը շարունակեն վստահել իտալացի մասնագետին, ապա Սինկլերը պատրաստվում է վարձակալությամբ հանդես գալ մեկ այլ ակումբում խաղային պրակտիկա ստանալու համար:

Ավելացնենք, որ Սքոթի ծառայություններով հետաքրքրվում են «Վեստ Բրոմվիչը», «Աստոն Վիլլան» և «Էվերթոնը»: