• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Սքոուլզ. «Այսպիսին է իրական «Արսենալը»

Արսենալ«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Փոլ Սքոուլզը զարմացած չէ «Արսենալի» վերջին անհաջողություններից:

«Սուոնսիի» դեմ երեկվա խաղում գրանցված ոչ ոքին «զինագործներին» գործնականում դուրս թողեց չեմպիոնական պայքարից: Սքոուլզի կարծիքով, լուրջ մրցակցության համար «Արսենալին» շատ բան է պակասում:

-Սա «Արսենալին» բնորոշ շաբաթ էր: «Չելսիի» դեմ խաղում նրանք իսկապես քանդվեցին և թվում է, թե միշտ այդպես է լինում, երբ նրանք խաղում են թոփ ակումբների դեմ: Այդպես եղավ «Լիվերպուլի» դեմ խաղում, երբ նրանք մի քանի րոպեի ընթացքում 4 գոլ բաց թողեցին, այդպես եղավ «Սիթիի» դեմ խաղում, երբ 6 գնդակ բաց թողեցին:

«Արսենալի» կիսապաշտպանները՝ Արտետան, Կազորլան, Ռոսիցկին և Օզիլն այդ խաղերում դուրս էին եկել դաշտ առանց կարգադրության: Թվում էր, թե նրանց ասել են. «Դուք չորսդ գնացեք և ինչ ուզում եք՝ արեք: Փորձեք գոլեր խփել, լավ ֆուտբոլ խաղացեք և անգամ մի մտածեք պաշտպանության մասին»:

Չգիտեմ, արդյոք այդպիսի բան ասել է մարզիչը (Արսեն Վենգերը), սակայն զգացվում էր, որ պակասում է կարգապահությունը: Նրանք չունեն առաջատար, ինչպիսին առաջ Պատրիկ Վիեյրան, Տոնի Ադամսը կամ Մարտին Կիոունն էին:

«Արսենալի» երկրպագուներն ամեն տարի նույն բանն են ստանում: Մի քանի շաբաթ առաջ խոսում էին չեմպիոնության մասին, իսկ երբ հանդիպեցին «Չելսիին», «Սիթիին» և «Լիվերպուլին», ոչինչ չկարողացան անել: Երկրպագուներն «Արսենալից» չեմպիոնական տիտղոս են սպասում, սակայն այժմ նրանք կիլոմետրերով հեռու են դրանից,- ասել է Սքոուլզը: Sky Sports

Հետաքրքիր փաստեր