• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Վանյաման ուրախ է լինել առաջին քենիացին Պրեմիեր Լիգայում

Վիկտոր Վանյամա«Սաութհեմպտոնի» նորեկ Վիկտոր Վանյաման խոստովանել է, որ իր համար հեշտ չէր հեռանալ «Սելտիկից», բայց ուրախ է, որ Պրեմիեր Լիգայի պատմության մեջ առաջին քենիացի ֆուտբոլիստն է:

12 մլն ֆունտով «Սաութհեմպտոնին» հաջողվեց ձեռք բերել 22-ամյա Վիկտորին, ում ծառայություններով հետաքրքրվում էին ավելի լուրջ ակումբներ, ինչպիսին է «Մանչեսթեր  Յունայթեդը»: Վանյաման երկու հաջող մրցաշրջան է անցկացրել Շոտլանդիայում և «Սելտիկից» հեռանալը նրա համար հեշտ չէր:

-Դժվար էր նրանց լքելը, նրանք իմ հանդեպ շատ բարի էին, բայց ես նրանց երկրպագուներին ամենալավն եմ մաղթում: Հույս ունեմ, մի օր մենք նորից կմիանանք:

Ես տպավորված եմ, քանի որ Պրեմիեր Լիգայում խաղալն ինձ համար նոր փորձություն է: Ինձ համար մեծ նշանակություն ունի այն փաստը, որ ես առաջին քենիացին եմ Պրեմիեր Լիգայում, բայց ես պետք է շատ աշխատեմ, որպեսզի թիմում հաստատվեմ և այդ ժամանակ կտեսնենք,- Վանյամայի խոսքերն է մեջբերում Daily Mirror-ը:

Հետաքրքիր փաստեր