• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Վան Գալին չի անհանգստացնում մրցաշրջանի անհաջող մեկնարկը

Լուի վան Գալ«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուի վան Գալը հայտնել է, որ իրեն չի անհանգստացնում Պրեմիեր Լիգայի նոր մրցաշրջանում իր թիմի անհաջող մեկնարկը:

Հաղթելով մինչմրցաշրջանային բոլոր խաղերում՝ «Յունայթեդը» մինչ այժմ ոչ մի հաղթանակ չի տարել Պրեմիեր Լիգայի այս մրցաշրջանում: Վան Գալի սաներն անհաջող են խաղում ոչ միայն Պրեմիեր Լիգայում, այլ նաև Լիգայի գավաթում: Անցած շաբաթ «կարմիր սատանաները» խայտառակ պարտություն կրեցին երրորդ դիվիզիոնը ներկայացնող «ՄԿ Դոնսից» (4:0):

Սակայն փորձառու մարզիչը դրան լուրջ նշանակություն չի տալիս և վստահ է, որ իրենք կարող են հաջողության հասնել: Նրան միայն վստահություն և ժամանակ է անհրաժեշտ:

-Իմ մեկնարկը «Բավարիայում» նույնքան անհաջող էր, որքան «Մանչեսթեր Յունայթեդում»: Սակայն տարբերությունն այն է, որ «Բավարիայում» ինձ միանգամից կանչեցին Ուլի Հենեսիի մոտ և բացատրություն պահանջեցին:

Իսկ ի՞նչ է անում «Յունայթեդը»: Նրանք ուղղակի ֆուտբոլիստներ են գնում ինձ համար: Նրանք աջակցում են ինձ: Դա նշանակում է, որ նրանք հավատում են մարզչին: Ես զգում եմ դա: Մրցաշարային աղյուսակում թիմերի դասավորությունը ոչինչ չի նշանակում: Ամեն ինչ նոր է սկսվում,- ասել է վան Գալը: Sky Sports

Հետաքրքիր փաստեր