• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Վան Գալ. «Ես առաջարկ եմ ստացել նաև «Տոտտենհեմից»

Լուի վան Գալ«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուի վան Գալը խոստովանել է, որ թիմը գլխավորելու առաջարկ էր ստացել նաև «Տոտտենհեմից»:

«Կարմիր սատանաները» ստիպված էին նոր մարզիչ գտնել, երբ նախորդ մրցաշրջանի ավարտից չորս տուր առաջ իր պաշտոնից հեռացվեց Դևիդ Մոյեսը: «Յունայթեդը» կարողացավ հաղթել մրցակցությունում և համաձայնության գալ վան Գալի հետ:

-Միակ ֆուտբոլային երկիրը, որտեղ ցանկանում էի աշխատել, Անգլիան էր: Պատճառը խաղային մակարդակը և այստեղի մթնոլորտն է: Ուստի, երբ հոկտեմբերին ես հայտնեցի Հոլանդիայի ազգային հավաքականից հեռանալու մասին, անգլիական բոլոր ակումբներն իմացան այդ մասին, և առաջարկություն եղավ ոչ միայն «Մանչեսթեր Յունայթեդից»:

«Յունայթեդում» գիտեին, որ ես հասանելի եմ, և, կարծում եմ, այդ պատճառով էլ կապվեցին ինձ հետ: Առաջարկություն եղել է նաև «Տոտտենհեմից», սակայն ես երեխա չեմ և լավ գիտեմ իմ հնարավորությունները:

Չեմ կարող ասել, որ իմ երազանքն իրականացել է, քանի որ ես դեռ 62 տարեկան եմ, և գիտեմ, թե ինչի եմ ընդունակ,- վան Գալի խոսքերն է մեջբերում The  Telegraph-ը:

Թեմատիկ նորություններ

Հետաքրքիր փաստեր