• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Վան Գալ. «Լավագույն եռյակում տեղ գտնելն իրատեսական է»

Լուի վան Գալ«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուի վան Գալը հայտնել է, որ միանգամայն իրատեսական է համարում մրցաշրջանի ավարտին Պրեմիեր Լիգայի լավագույն եռյակում տեղ գտնելը:

Այս շաբաթ «կարմիր սատանաների» գործադիր տնօրեն Էդ Վուդվորդը խոստովանեց, որ ակումբի բյուջեն ծախսվել է այն նպատակով, որ մրցաշրջանի արդյունքում վան Գալի սաները լավագույն եռյակից ցածր հորիզոնական չզբաղեցնեն և նվաճեն Չեմպիոնների Լիգայի մանսակցության ուղեգիր:

Եվ չնայած որ «Յունայթեդը» նախորդ մրցաշրջանում բավարարվեց 7-րդ տեղով, վան Գալը լավատեսական է տրամադրված:

-Ես չեմ կարծում, որ դա ռեալ չէ: «Մանչեսթեր Յունայթեդի» նման ակումբներն իրենց առջև պետք է նպատակ դնեն: Ես նույնպես ունեմ նպատակ: Լավագույն եռյակը տրամաբանական է, քանի որ «Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է խաղալ Չեմպիոնների Լիգայում:

Մենք լավ աշխատեցինք տրանսֆերային շուկայում: Չնայած որ չենք խաղալու Չեմպիոնների Լիգայում, ֆուտբոլիստները համաձայնվեցին միանալ մեզ: Դա մեծ առավելություն է,- ասել է վան Գալը: BBC

Հետաքրքիր փաստեր