• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Վան Գալ. «Միայն Ռունին է ապահովել տեղը մեկնարկային կազմում»

Ուեյն Ռունի«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուի վան Գալը հայտնել է, որ Ուեյն Ռունիից բացի իր ֆուտբոլիստներից ոչ մեկը չի ապահովել իր տեղը թիմի մեկնարկային կազմում:

Այս ամռանը «Օլդ Թրաֆորդ» տեղափոխված Ռադամել Ֆալկաոն, Անխել Դի Մարիան, Անդեր Էրրերան, Մարկոս Ռոխոն, Լյուկ Շոուն և Դեյլի Բլինդը մեծացրին մրցակցությունը վան Գալի թիմում: Այժմ բոլորն էլ պետք է պայքարեն դաշտ դուրս գալու համար:

-Չեմ կարծում, որ ինչ որ ֆուտբոլիստ երաշխավորել է տեղը մեկնարկային կազմում: Միայն ավագն ունի մեծ արտոնություն: Յուրաքանչյուր ֆուտբոլիստ գիտի այդ մասին,- ասել է վան Գալը: Daily Mail

Իր վերջին խաղում վան Գալը հրաժարվեց 3-5-2 խաղային սխեմայից և կիրառեց ավանդական 4-4-2-ն, սակայն այդ որոշումն էլ վերջնական չէ, քանի որ նորեկների շնորհիվ մարզիչը տարբեր մարտավարություններ փորձարկելու հնարավորություն է ունենում:

Հետաքրքիր փաստեր