• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Վան Պերսին այս մրցաշրջանում այլևս դաշտ դուրս չի գա

Ռոբին վան Պերսի«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ռոբին վան Պերսին ծնկի վնասվածք ստանալուց հետո մեկնել է հայրենի Հոլանդիա, որպեսզի արագացնի ապաքինումը:

Հիշեցնենք, որ «Օլիմպիակոսի» դեմ Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակիչ պատասխան խաղում Ռոբինը վնասեց ծունկը: Խաղից մի քանի օր հետո հայտարարություն եղավ, որ վան Պերսին բաց կթողնի չորսից վեց շաբաթ:

Ինչպես հաղորդում է Daily Mirror-ը, շաբաթ օրը 30-ամյա հարձակվողին նկատել են Ռոտերդամում: Վան Պերսին այցելել է տեղի բժշկական կենտրոն, որտեղ նրան ստուգվել է համաշխարհային բարձր մակարդակի վիրաբույժ Ռեյն Հեյբուրը:

Նշանավոր մասնագետը կարծում է, որ «Յունայթեդի» բժիշկների կանխատեսումները չափից շատ լավատեսական են: Շատ հավանական է, որ Ռոբինը բաց կթողնի ութ շաբաթ և Պրեմիեր Լիգայի այս մրցաշրջանում այլևս դաշտ դուրս չի գա:

Այս պարագայում, վան Պերսիի գլխավոր նպատակն է աշխարհի առաջնության մեկնարկից առաջ վերադառնալ լավ մարզավիճակին:

Հետաքրքիր փաստեր