• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Վան Պերսին մեկուկես ամիս շարքից դուրս է եկել

Ռոբին վան Պերսի«Մանչեսթեր Յունայթեդը» պաշտոնապես հայտնել է, որ հոլանդացի ռմբարկու Ռոբին վան Պերսին ծնկի վնասվածքի պատճառով մեկուկես ամիս շարքից դուրս է եկել:

«Օլիմպիակոսի» դեմ Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղի վերջին րոպեներին վան Պերսին վնասվածք ստացավ և ստիպված փոխարինվեց: Բուժզննում անցնելուց հետո հայտնի է դարձել վնասվածքի լրջությունը:

Ինչպես հաղորդում է «Յունայթեդի» թվիթերյան պաշտոնական էջը, վան Պերսիի ապաքինման համար կպահանջվի 4-ից 6 շաբաթ: Այս պարագայում Ռոբինը բաց կթողնի ոչ միայն «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղը, որը տեղի կունենա հաջորդ երեքշաբթի, այլ նաև Չեմպիոնների Լիգայի 1/4 եզրափակչում «Բավարիայի» դեմ երկու խաղերը:

Հետաքրքիր փաստեր