• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Վան Պերսին և Ուելբեքը վնասվածք են ստացել

Ռոբին Վան Պերսի Դենիել Ուելբեք«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվողներ Ռոբին Վան Պերսին և Դենիել Ուելբեքը «Յոկոհամա Մարինոս» ակումբի հետ ընկերական խաղում վնասվածք են ստացել:

Վան Պերսին փոխարինվեց այդ խաղի ընդմիջմանը, որում «կարմիր սատանաները» պարտվեցին 2:3 հաշվով: Ռոբինի մոտ խնդիրներ կային մեջքի հետ կապված: Ինչ վերաբերվում է Ուելբեքին, ապա նրա մոտ խնդիրները կապված են աճուկի մկանների հետ:

Պարտություն կրելով երկու ընկերական խաղերում և կորցնելով երկու հարձակվողի, չունենալով հնարավորություն օգտագործել Ուեյն Ռունիին՝ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսը լուրջ խնդրի առջև է կանգնել:

-Մենք մի քանի անհանգստացնող հարցեր ունենք: Վան Պերսին իրեն անհարմար էր զգում առաջին խաղակեսում և մենք որոշեցինք ռիսկի չգնալ: Նույն իրավիճակն էր նաև Ուելբեքի հետ,- MUTV-ին հայտնել է Մոյեսը:

Ավելացնենք, որ ուրբաթ օրը «Յունայթեդը» կխաղա «Սերեսո Օսակա» ակումբի հետ:

Հետաքրքիր փաստեր