• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Վան Պերսի. «Պետք չէ մեղադրել Ռունիին»

Ուեյն Ռունի«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ռոբին վան Պերսին կարծում է, որ արդարացի չէ աշխարհի առաջնությունում Անգլիայի հավաքականի ձախողման համար մեղադրել Ուեյն Ռունիին:

Խմբային փուլի առաջին երկու խաղերում պարտվելով Ուրուգվայի և Իտալիայի հավաքականներին՝ անգլիացիները կորցրեցին հաջորդ փուլ դուրս գալու շանսերը, իսկ Իտալիայի նկատմամբ Կոստա-Ռիկայի սենսացիոն հաղթանակից հետո «երեք առյուծներին» մնում է վերադառնալ հայրենիք:

-Պետք չէ մեղադրել Ռունիին, նա իր թիմի համար աշխատում էր ողջ ուժերով: Արդարացի չէ այդպես նրան քննադատելը: Նրա վրա մեծ ճնշում կա, և նա այդպես խաղում է իր մեկնարկային խաղից: Կարծում եմ, որ Ուրուգվայի դեմ խաղում նա լավ խաղաց: Պետք չէ նրան մեղադրել, որ մեկ գոլ խփեց:

Ես բազմիցս ասել եմ, որ Ռունին այն պատճառներից մեկն էր, ինչի համար ես տեղափոխվեցի «Մանչեսթեր Յունայթեդ»: Նա հիանալի ֆուտբոլիստ և հիանալի ռմբարկու է,- վան Պերսիի խոսքերն է մեջբերում Goal-ը:

Հետաքրքիր փաստեր