• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Վարդիի տրանսֆերը վերջ կդնի «Արսենալում» Ուոլկոտի կարիերային

Թեո Ուոլկոտ«Արսենալը» դիտարկում է իր հարձակվող Թեո Ուոլկոտին 25 մլն ֆունտով «Վեստ Հեմին» վաճառելու տարբերակը։

Այս ամառ Ուոլկոտը կնշի «Արսենալում» լինելու տասնամյակը։ Սակայն արդեն ավարտված մրցաշրջանում Թեոն տեղ չունեցավ «զինագործների» հիմնական կազմում։

27-ամյա Ուոլկոտը Արսեն Վենգերին չի գոհացնում ոչ միայն որպես հարձակվող, այլ նաև որպես վինգեր՝ զիջելով այդ դիրքերում իր մրցակիցներին։ Եթե Ջեյմի Վարդին համաձայնվի միանալ «Արսենալին», ապա դա կնշանակի «Էմիրեյթսում» Թեոյի կարիերայի ավարտը։

Evening Standard֊ի հաղորդմամբ, Վարդիի և Ուոլկոտի կարիերան ուղղակիորեն կապված են։ «Լեսթերի» հետ՝ Ջեյմիի հարցով և «Վեստ Հեմի» հետ՝ Ուոլկոտի հարցով բանակցողը նույն գործակալն է։

Լուրերի համաձայն, Ուոլկոտը դեմ չէ «Արսենալից» հեռանալուն, քանի որ ակումբում խաղաժամանակ չստանալու պատճառով նա կորցրեց տեղը նաև Անգլիայի ազգային հավաքականում։ Հանուն ամեն շաբաթ խաղալուն, Թեոն պատրաստ է գնալ աշխատավարձի իջեցմանը, որն այժմ կազմում է շաբաթական 140 հզր ֆունտ։

Հետաքրքիր փաստեր