• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Վենգերը բանակցություններ է վարել «Ռեալի» հետ

 Արսեն ՎենգերՄադրիդի «Ռեալի» նախկին նախագահ Ռամոն Կալդերոնը պատմել է, որ իր ակումբը բանակցություններ է վարել «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերի հետ։

Ֆրանսիացի մասնագետը լոնդոնյան ակումբի ղեկին է վերջին 19 տարիների ընթացքում, և ողջ այս ընթացքում նրա անունը մի քանի անգամ կապվել է «Ռեալի» հետ և այդ խոսակցություններն անհիմն չեն եղել։

-Ես կարծում եմ, որ յուրաքանչյուր մարզչի և ֆուտբոլիստի կարիերայում որոշակի շրջան է լինում, որ նրանց հետաքրքրում է «Ռեալի» կարգի ակումբ տեղափոխությունը։ Կարծում եմ՝ լավ միքտ է երկարաժամկետ պլանների համար մարզիչ հրավիրելը։

«Ռեալի» հետ կապված նա խոսեց ինձ հետ և հետաքրքրվեց ակումբով ու այստեղ տեղափոխությամբ։ Հիշում եմ, նա ասաց․ «Դու պատրաստվու՞մ ես նորից «Հոլիվուդ» ստեղծել, թե՝ ֆուտբոլային ակումբ»։ Նա նկատի ուներ, թե ես կրկին կհավաքե՞մ համաշխարհային աստեղերին, թե՞ կստեղծեմ ամբողջովին ֆուտբոլային ակումբ։

Սակայն մենք չկարողացանք համաձայնության գալ։ Վենգերը երջանիկ էր «Արսենալում», և ես հարգանքով  եմ վերաբերվում դրան։ Նա երբեք վեճերի մեջ չի մտնում։ Հնարավոր է, որ երբեմն դժգոհ լինի մրցավարներից, բայց ոչ այնպես, ինչպես Մոուրինյոն։

Վենգերը շատ բարի մարդ է։ Նա զարմանալի մարզիչ և իսկապես հաճելի անձնավորություն է։ Դրա համար ես ուրախ եմ, որ նա այդքան հաջողակ է, սակայն նաև կարծում եմ, որ նրա համար ավելի լավ կլիներ Մադրիդում։ Սակայն «Ռեալում» աշխատելը նաև դժվար է,- ասել է Կալդերոնը։ Daily Mirror

Հետաքրքիր փաստեր