• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Վենգերը հավատում է` Ուոլկոտի հետ բանակցությունները երջանիկ ավարտ են ունենալու

Վենգեր և Ուոլկոտ«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հաստատել է, որ Թեո Ուոլկոտի հետ բանակցությունները բարեհաջող են ընթանում, և գործը շուտով երջանիկ ավարտ կունենա:

Ընթացիկ շաբաթ անգլիական շատ հեղինակավոր պարբերականներ հայտնեցին, որ 23-ամյա անգլիացին արդեն համաձայնության է եկել ակումբի հետ և կնքելու է նոր պայմանագիր շաբաթական 90 հազար ֆունտ աշխատավարձով:

Այսօր մամլո ասուլիսի ժամանակ Վենգերը ստիպված էր մեկնաբանել այդ բամբասանքները: Եվ չնայած դեռ պայմանագիրը չի ստորագրվել, բայց մասնագետը լավատեսորեն է տրամադրված:

-Մենք ճիշտ ուղու վրա ենք: Պետք է շատ զգույշ լինել, մինչ պայմանագրի կնքումը: Մինչդեռ ես հավատում եմ, որ այն երջանիկ ավարտ է ունենալու:

Բանակցություններն ընթանում են դանդաղ, բայց ճիշտ,- ասել է Վենգերը: The Guardian

Հետաքրքիր փաստեր