• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Վենգերը հունվարին նոր ֆուտբոլիստներով կհամալրի թիմի կազմը

Արսեն ՎենգերԻնչպես հաղորդում է Daily Mail-ը, «Արսենալ»-ը ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում պատրաստվում լուծել երեք գոտիներում առաջացած խնդիրները. դարպասապահ, վինգեր, կենտրոնական հարձակվող:

 
«Զինագործներ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը կարծում է, որ իրենց անհրաժեշտ է հատկապես հարձակման գծի ֆուտբոլիստ: Լոնդոնյան ակումբը այդ խնդրի լուծման նպատակով այս հունվարին կփորձի ձեռք բերել «Մանչեսթեր Սիթի»-ի հարձակվող Էդին Ջեկոյին: Որպես այլընտրանք բոսնիացուն «Արսենալ»-ը տեսնում է «Ատլետիկո Բիլբաո»-ի ռմբարկու Ֆերնանդո Լյորենտեին և Ադրիան Լոպեսին «Մադրիդի Ատլետիկո»-ից:

 
«Արսենալ»-ը նաև 9 մլն ֆունտ կառաջարկի «Կրիստալ Փելես»-ի 20-ամյա վինգեր Վիլֆրիդ Զախայի համար, ով արդեն հրավիրվել է Անգլիայի ազգային հավաքական: Բրիտանական թերթերում տեղ գտած լուրերի համաձայն Ֆուտբոլիստը ավելի հավանական է համարում հենց Վենգերի գլխավորած թիմ տեղափոխությունը:

 
Ինչպես նաև Վենգերը մտահոգված է դարպասապահի համար: Վիտո Մանոննեն և Վեյցեխ Շեսնին անկայուն խաղ են ցուցադրում: Այս խնդրի լուծման համար էլ դիտարկում են «Սուոնսի»-ի դարպասապահ Միխել Վորմի ձեռքբերումը: