• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Վենգերը մտադիր է ակումբում պահել Ֆաբիանսկիին և Սանյային

Արսեն Վենգեր Բակարի Սանյա«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հայտնել է, որ տրանսֆերային պատուհանն իր թիմի համար կսկսվի նոր պայմանագրերի համար դարպասապահ Լուկաշ Ֆաբիանսկիի և պաշտպան Բակարի Սանյայի հետ բանակցություններով:

Լուրերի համաձայն, տրանսֆերների համար Վենգերն իր ձեռքի տակ 100 մլն ֆունտ ունի, սակայն նա չի շտապում ծախսել այդ գումարը: Ֆրանսիացի մասնագետը ցանկանում է առաջին հերթին թիմում պահել եղած ֆուտբոլիստներին:

Վենգերը չի կորցրել Ֆաբիանսկիի և Սանյայի հետ նոր պայմանագրեր ստորագրելու հույսը: «Արսենալի» հետ երկու ֆուտբոլիստների պայմանագրերը կավարտվեն արդեն հունիսին:

-Առաջին հերթին մենք պետք է որոշենք Սանյայի ապագան: Նույնը նաև Ֆաբիանսկիի համար: Որից հետո մենք ակումբ կհրավիրենք երկու-երեք ֆուտբոլիստների, ովքեր կուժեղացնեն թիմը,- Արսեն Վենգերի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:

Հետաքրքիր փաստեր