• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Վենգերը մտադիր է խառնվել չեմպիոնական պայքարին

Արսեն Վենգեր«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը կարծում է, որ շարք վերադարձած Թեո Ուոլկոտի շնորհիվ իր թիմը կարող է միանալ Պրեմիեր Լիգայի չեմպիոնական պայքարին:

Շաբաթ օրը «Սանդերլենդի» նկատմամբ տարած հաղթանակը (2:0) «զինագործների» համար դարձավ առաջինը վերջին չորս խաղում: Շնորհիվ այդ հաղթանակի, Արսեն Վենգերի սաները բարձրացան 5-րդ հորիզոնական և այժմ առաջատար «Չելսիից» հետ են 9 միավորով:

-Մենք վեց միավոր պակաս ունենք, քան պետք է լիներ: Մենք ընդամենը երեք հաղթանակ ենք ունեցել, ուստի կարծում եմ, որ միավորների կորուստը շատ է եղել:

Շատ ուրախ եմ, որ Թեոն վերադարձել է: Նա քեզ հույս է տալիս, որ թիմը գոլեր կխփի: Ուոլկոտն արագ է, Չեմբերլենն արագ է, և մեր թիմի խաղն ավելի արագ կդառնա,- ասել է Վենգերը: The Telegraph