• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Վենգերը մտադիր չէ գնել Դեմբա Բային

Դեմբա Բա«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը բացառել է «Նյուքասլի» հարձակվող Դեմբա Բային ձեռք բերելու հնարավորությունը: Միևնույն ժամանակ մասնագետը խոստովանել է, որ հավանում է սենեգալցու խաղը:

Ինչպես արդեն հայտնի է, հունվարին Բան հնարավոր է հեռանա «Նյուքասլից», քանի որ ըստ նրա պայմանագրի` տրանսֆերային արժեքն ընդամենը 7 մլն ֆունտ է: Որոշ լրատվամիջոցներ նշում են, որ լոնդոնյան «Արսենալը» պայքարելու է Բայի համար: Սակայն Արսեն Վենգերը հերքել է այդ լուրերը:

-Ինձ դուր է գալիս Դեմբա Բան, սակայն հիմա ժամանակը չէ այդ մասին խոսելու: Նա վաղը խաղալու է իմ թիմի դեմ: Իսկ եթե ինձ հարցնեք` կստորագրեմ պայմանագիր նրա հետ, ապա ես ձեզ կպատասխանեմ` ոչ,- ասել է Վենգերը:

Հիշեցնենք, որ շաբաթ օրը «Արսենալը» սեփական հարկի տակ կընդունի «Նյուքասլին»:

Հետաքրքիր փաստեր