• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Վենգերը չի կարծում, որ նոր պայմանագիրն ազդել է Ուոլկոտի վրա

Թեո Ուոլկոտ«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը ժխտել է այն գաղափարը, թե նոր պայմանագիրը բացասարաբար է ազդել Թեո Ուոլկոտի վրա: Այս մասին հայտնում է Daily Mirror պարբերականը:

Մրցաշրջանի առաջին կեսին 24-ամյա վինգերը համարվում էր թիմի առանցքային խաղացողներից մեկը: Սակայն պայմանագրի կնքումից հետո արդեն երկու ամիս է, ինչ նա ոչ մի գոլ չի խփել և գոլային փոխանցում չի կատարել:

Այնուամենայնիվ, Վենգերը պնդում է, որ սխալ է իրար կապել այս երկու դեպքերը:

-Չեմ հավատում այս ամենին: Եթե Թեոն լավ չխաղար և պայմանագիր էլ չկնքեր, ապա մարդիկ կասեին լրիվ հակառակը:

Չեմ կարծում, որ դա կապված է այն բանի հետ, թե նա կնքել է պայմանագիր, թե ոչ: Նա առաջվա պես տքնաջան աշխատում է մարզումներին, հետո մնում է, որպեսզի շտկի իր խաղի որոշ տարրեր:

Այո, վերջին խաղերին նա մի քիչ դանդաղել է: Կարծում եմ, որ պատճառը մկանների վնասվածքն է և հոգնածությունը: «Բավարիայի» դեմ նա կարող է իր լավագույն խաղը չանցկացրեց, բայց միևնույնն է՝ վտանգավոր գոլային փոխանցում կատարեց:

Նա կվերադառնա,- հայտնել է Վենգերը:

Հետաքրքիր փաստեր