• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Վենգերը քննադատել է «Յունայթեդի» տրանսֆերային քաղաքականությունը

Արսեն Վենգեր«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը քննադատել է «Մանեչսթեր Յունայթեդի» տրանսֆերային քաղաքականությունը:

Երկրորդ տարին անընդմեջ «կարմիր սատանաներն» ահռելի գումարներ են ծախսում աստղային ֆուտբոլիստներ ձեռք բերելու վրա՝ նրանց վճարելով բարձր աշխատավարձեր: Վենգերի կարծիքով, սեփական ակադեմիայի սաներից հրաժարվելը «Յունայթեդի» ավանդույթների խախտում է:

-Անձամբ մենք ցանկանում ենք և հետագայում էլ պահպանելու ենք մեր փիլիսոփայությունը և քաղաքականությունը: Դա նշանակում է, որ հետագայում էլ մենք հնարավորություն ենք տալու ակումբում մեծացած ֆուտբոլիստներին:

Եթե դրա հետ միաժամանակ մենք հնարավորություն ունենանք գնել բացառիկ կարողություններով ֆուտբոլիստների, ապա մենք պատրաստ կլինենք ամենաբարձր մակարդակով մրցակցության: Սակայն տրանսֆերները մեր խաղաքականության հիմքը չեն:

Հաջողական ակումբների մեծ մասը հենց այդպես էլ անում է: Վերցրեք «Բարսելոնային» կամ «Մանչեսթեր Յունայթեդին», որոնք ունեցել են իրենց ֆուտբոլիստների սերունդը և հրավիրելով այլ ֆուտբոլիստների՝ հաջողության են հասել:

Իր հաջողությունների շնորհիվ «Յունայթեդը» հսկայական ֆինանսական միջոցներ է կուտակել և այժմ հրաժարվել է իր ավանդույթներից: Այսօր «Յունայթեդում» չկան այնպիսի ֆուտբոլիստներ, ինչպիսիք էին Փոլ Սքոուլզը, Ռայան Գիգզը և Դևիդ Բեքհեմը,- Վենգերի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:

Հետաքրքիր փաստեր