• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Վենգերն Ուիլշերի վնասվածքի մեղքն իր վրա է վերցրել

Արսեն Վենգեր և Ջեկ Ուիլշեր«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը խոստովանել է, որ իրեն մեղավոր է զգում կիսապաշտպան Ջեկ Ուիլշերի վնասվածքի համար: Այս մասին հայտնում է Daily Mail պարբերականը:

Ֆուտբոլիստի կոճի վնասվածքի պատճառով «զինագործները» մոտ մեկ ամիս մնացին առանց իրենց առաջատարի: Ջեկը չի կարողանա օգնել Անգլիայի ազգային հավաքականին:

-Հնարավոր է՝ նրան շատ եմ խաղացրել, սակայն միայն վերջին երկու հանդիպումներում: Դժվար է նրան հանգիստ տալը, քանի որ նա խառնվածքով հաղթող է: Երբ նրան հարցնում ես, թե ինչպես է նա, պատասխանում է՝ հիանալի:

Եթե նա վնասվածքների նման պատմություն չունենար, ապա կարող էր շարունակել խաղալ: Սակայն մասնագետն ասաց, որ նրան ընդմիջում է հարկավոր: Ընդմիջում, որ կկանխի վատագույնը: Վստահում ենք այն մարդկանց, ովքեր մասնագետ են իրենց ոլորտում և նրանք ասացին, որ Ջեկը պետք է կարճատև ընդմիջում վերցնի:

Հնարավոր է՝ փոքրիկ հանգիստը նրան կօգնի: Մենք դժկամորեն ենք դա անում, սակայն սա ճիշտ քայլ է,- հայտնել է Վենգերը: