• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Վենգեր․ «Արսենալը» ճիշտ ուղով է շարժվում

Արսեն Վենգեր«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը կարծում է, որ «զինագործները» ճիշտ ուղղությամբ են շարժվում, չնայած որ առանձնապես հաջողություն չեն ունենում Պրեմիեր Լիգայում։

«Սանդերլենդի» դեմ նախորդ շաբաթվա խաղում միավոր կորցնելով՝ լոնդոնցիները նահանջեցին չորրորդ հորիզոնական, և այժմ ստիպված են պայքարել Չեմպիոնների Լիգայի հաջորդ մրցաշրջանի վերջին ուղեգրի համար։

Այունամենայնիվ, ֆրանսիացի մասնագետը կարծում է, որ Մեսութ Օզիլի և Ալեքսիս Սանչեսի տրանսֆերներից հետո իրենք շարունակում են ընթանալ ճիշտ ուղով։

-Ես զգում եմ, որ վերջին երկու տարում մենք առաջ ենք գնացել և բարձրացել ենք մի նոր մակարդակի, որը համապատասխանում է ակումբի կառավարման ժամանակակից մեթոդներին։

Մենք մշտապես ցանկանում ենք մի նոր բան իմանալ և միասին շարժվել առաջ։ Սա ակումբի հիմնարար սկզբունքներից մեկն է։

Պետք է այնպես աշխատել, որ յուրաքանչյուր խաղից առաջ երկրպագուների առաջին միտքը լինի «Այսօր խաղալու է իմ ակումբը, այնպես որ ամեն ինչ կարգին կլինի»։ Ցավոք մեզ ոչ միշտ է հաջողվում նրանց ուրախացնել, սակայն մենք աշխատում ենք այդ ուղղությամբ,֊ ասել է Վենգերը։ ESPN

Հետաքրքիր փաստեր