• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Վենգեր. «Սա ամենը չէ, ինչին ունակ է Օզիլը»

Մեսութ Օզիլ«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը վստահ է, որ իր թիմի նորեկ Մեսութ Օզիլն ավելիին է ընդունակ:

«Զինագործների» կազմում Օզիլն իր նորամուտը նշեց «Սանդերլենդի» դեմ Պրեմիեր Լիգայի նախորդ տուրի խաղում: Գերմանացին թիմի հաղթանակի մեջ իր ներդրումն ունեցավ (1:3)` գոլային փոխանցում կատարելով Օլիվյե Ժիրուին:

Եվ, չնայած Մեսութը բավական լավ հանդիպում անցկացրեց, Վենգերը կարծում է, որ դա այն ամենը չէ, ինչին նա ունակ է:

-Դուք Պրեմիեր Լիգայում մի քանի հրաշալի ֆուտբոլիստներ եք տեսել, և շատ բարդ է որևէ գնահատական տալ ընդամենը մեկ անցկացրած խաղից հետո:

Սակայն Օզիլը հոյակապ ֆուտբոլիստ է, և մենք կարող ենք նրանից ավելին ստանալ, երբ նա ընտելանա իր թիմակիցների հետ:

Նա ինձ ասաց, որ խաղն իրեն դուր է եկել, և որ նա հենց այդպիսին էլ պատկերացնում էր այն: Օզիլը շատ լավ է կարողանում պաշտպանությունից հարձակում տեղափոխվել և նրա շնորհիվ թիմակիցները բացվելու ժամանակ են ունենում,- Վենգերի խոսքերն է մեջբերում The Independent-ը:

Հետաքրքիր փաստեր