• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Վենսան Կոմպանի. «Հնարավոր է, որ այս դերբին մեզ համար ավելի մեծ նշանակություն ուներ»

Վենսան Կոմպանի«Մանչեսթեր Սիթիի» ավագ Վենսան Կոմպանին կարծում է, որ կիրակի օրը կայացած մանչեսթերյան դերբիում իր թիմն ավելի մարտական էր խաղադաշտ դուրս եկել, քան «Մանչեսթեր Յունայթեդը»:

Բելգիացի պաշտպանը դարձավ հանդիպման լավագույն խաղացողներից մեկը, ում վերադարձն ավելի է մեծացրել վստահությունը թիմի պաշտպանությունում: «Սիթիի» հարձակումն իրեն ևս գերազանց դրսևորեց` «Յունայթեդի» դարպասը 4 գնդակ ուղարկելով:

Կոմպանիի կարծիքով, իր թիմն ամեն ինչ արեց նման հաղթանակ տանելու համար, և նա կասկածում է, որ հակառակորդները խաղադաշտ էին դուրս եկել այն տրամադրվածությամբ, ինչն իր խաղընկերներն ունեին:

-Հնարավոր է, որ այս խաղը մեզ համար ավելի մեծ նշանակություն ուներ, քան նրանց համար: Մենք անհամբերությամբ սպաում էինք այս խաղին: Մեզ անհրաժեշտ է նման հանդիպումներում հաղթանակ տանելը:

Մենք մեր հարկի տակ անցակցրած խաղերի աներևակայելի վիճակագրություն ունենք, և որևէ պատճառ չկա վախենալու մեր մրցակցից, անգամ եթե նա շատ ուժեղ է:

Վերջին երեք տարիների ընթացքում մենք լավ ենք խաղում պաշտպանությունում, այդ պատճառով էլ գիտեինք, որ կարող ենք լավ խաղալ թե՛ հարձակման գծում և թե՛ պաշտպանությունում,- Կոմպանիի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:

Հետաքրքիր փաստեր