• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Վեստ Բրոմվիչը» ռեկորդային գումարով գնեց Սալոմոն Ռոնդոնին

Սալոմոն Ռոնդոն«Վեստ Բրոմվիչը» պաշտոնապես հայտնել է Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» հարձակվող Սալոմոն Ռոնդոնին գնելու մասին: Գործարքը գնահատվում է 12 մլն ֆունտ, ինչը ռեկորդային է «Վեստ Բրոմվիչի» համար:

Ռոնդոնը անգլիական ակումբի բազա էր ժամանել շաբաթվա սկզբին: Վենեսուելայի ազգային հավաքականի 25-ամյա ֆուտբոլիստը բուժզննում անցնելուց հետո այսօր չորս տարվա պայմանագիր է ստորագրել «Վեստ Բրոմվիչի» հետ:

Այս պարագայում, «Վեստ Բրոմվիչը» թարմացրեց իր տրանսֆերային ռեկորդը, որը կազմում էր 10 մլն ֆունտ: Ոչ վաղ անցյալում ակումբն այդ գումարով գնեց Բրաուն Իդեյեին: Ռոնդոնը դարձավ այս ամառվա ընթացքում Տոնի Պյուլիսի թիմի արդեն հինգերորդ նորեկը:

-Ես շատ ուրախ եմ այստեղ գտնվելու համար: Սա նոր հնարավորություն է իմ կարիերայում: Անհամբերությամբ սպասում եմ մյուս ֆուտբոլիստներին միանալուն: Ակումբը մեծ հետաքրքրութուն ցուցաբերեց իմ նկատմամբ, իսկ դա շատ կարևոր է ֆուտբոլիստի համար,- ասել է Ռոնդոնը:

Ավելացնենք, որ այս տրանսֆերից հետո Տոնի Պյուլիսը հնարավոր է բաց թողնի Սաիդո Բերաինոյին, ում ծառայություններով հետաքրքրված է «Տոտտենհեմը»:

Հետաքրքիր փաստեր