• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Վեստ Բրոմվիչի» ֆուտբոլիստները ցանկանում են, որ Օդեմվինգիեն ներողություն խնդրի

Պիտեր Օդեմվինգիե«Վեստ Բրոմվիչի» ֆուտբոլիստները պատրաստվում են հարձակվող Պիտեր Օդեմվինգիեից պահանջել ներողություն խնդրել, երբ նա վերադառնա թիմի հետ մարզումներին:

The Telegraph-ի փոխանցմամբ ակումբի տարեց խաղացողները մինչև հիմա բարկացած են Օդեմվինգիեի վրա անցած շաբաթվա պահվածքի համար: Ինչպես հայտնի է, այդ ժամանակ Պիտերը քննադատել էր ակումբի ղեկավարությանը թվիթերով և առանց թույլտվության մեկնել «Քուինս Պարկ Ռեյնջերսի» բազա, որպեսզի իրականացնի իր տրանսֆերը «Լոֆտուս Ռոուդ»:

31-ամյա նիգերիացին չմասնակցեց «Տոտտենհեմի» հետ խաղին անցած հանգստյան օրերին: Արդեն երկուշաբթի օրը նա մարզվել էր, սակայն անհատական գրաֆիկով, իսկ հինգշաբթի օրը նա պետք է մարզվի ամբողջ թիմի հետ:

Ենթադրվում է, որ Պրեմիեր Լիգայի հաջորդ խաղից առաջ, որը տեղի է ունենալու փետրվարի 11-ին «Լիվերպուլի» դեմ, «Վեստ Բրոմվիչի» խաղացողները ներողություն կպահանջեն Պիտերից:

Հետաքրքիր փաստեր