• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Վեստ Հեմը» գնեց Դիմիտրի Պայեին

Դիմիտրի Պայե«Վեստ Հեմը» պաշտոնապես հայտնել է «Մարսելի» և Ֆրանսիայի ազգային հավաքականի վինգեր Դիմիտրի Պայեին գնելու մասին:

Ֆրանսիական Լիգա 1-ի 2014/15 մրցաշրջանի լավագույն ասիստենտը լոնդոնյան ակումբի համար արժեցել է 10,7 մլն ֆունտ և դարձել է տրանսֆերային այս պատուհանի ընթացքում ակումբի երրորդ նորեկը:

Պայեն «Վեստ Հեմի» հետ հինգ տարվա պայմանագիր է ստորագրել՝ ևս 12 ամսով երկարաձգելու հնարավորությամբ: Պայեն Չեմպիոնների Լիգայում և միջազգային ֆուտբոլում հանդես գալու փորձ ունի:

Լիգա 1-ի վերջին վեց մրցաշրջանում Պայեն դարձել է 51 գոլային փոխանցման հեղինակ: 28-ամյա ֆրանսիացին հուսով է, որ իր նոր ակումբը հարձակվողական ֆուտբոլ կխաղա:

-Ես հարձակվողական ոճի ֆուտբոլիստ եմ և սիրում եմ հարձակվողական ֆուտբոլ: Այն փաստը, որ ակումբն իմ կարիքն է ունեցել, պարտավորեցնում է ինձ,- ասել է Պայեն: