• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Վեստ Հեմը» Եվրոպա Լիգայի ուղեգիր է ստացել

West-HamՊրեմիեր Լիգան պաշտոնապես հաստատել է, որ «Վեստ Հեմ Յունայթեդը», շնորհիվ ֆեյր-փլեյում ունեցած բարձր ռեյտինգի, ստացել է Եվրոպա Լիգայի մասնակցության հնարավորություն:

Հիշեցնենք, որ Անգլիան դարձավ այն երեք երկրներից մեկը, որոնք ֆեյր-փլեյի աղյուսակում ունեցել են բարձր դիրք և ՈՒԵՖԱ-ի կողմից ստացել են Եվրոպայի՝ կարևորությամբ երկրորդ առաջնության լրացուցիչ ուղեգիր:

Այդ ուղեգիրը, ինչպես նաև 30 հզր ֆունտ մրցանակը բաժին հասավ «Վեստ Հեմին», որն էլ գլխավորում է Պրեմիեր Լիգայի արդար խաղի աղյուսակը: Սակայն լոնդոնյան ակումբը Եվրոպա Լիգայում իր ուղին պետք է սկսի որակավորման առաջին փուլից, որին նաև մասնակցելու են Երևանի «Ուլիսը» և Գյումրիի «Շիրակը»:

Այս պարագայում, «Վեստ Հեմի» համար 2015/16 մրցաշրջանը կսկսվի արդեն հուլիսի 2-ին: Սեմ Էլլարդայսին հեռացնելուց հետո առանց գլխավոր մարզչի մնացած «Վեստ Հեմն» իր մրցակցի անունը կիմանա հունիսի 22-ին: Չի բացառվում, որ հայ ֆուտբոլասերները Պրեմիեր Լիգայի գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրող ակումբներից մեկին Երևանում (Գյումրիում) տեսնելու հնարավորություն կունենան:

ffp-epl

Հետաքրքիր փաստեր