• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Վեստ Հեմը» վարձակալեց Ջենկինսոնին

Կարլ Ջենկինսոն«Վեստ Հեմ Յունայթեդը» մեկ տարի ժամկետով վարձակալեց «Արսենալի» աջ պաշտպան Կարլ Ջենկինսոնին: Այս մասին հաղորդում է արևմտալոնդոնյան ակումբի պաշտոնական կայքը:

Մաթյո Դեբյուշիի և Կալում Չեմբերսի «Էմիրեյթս» տեղափոխվելուց հետո 22-ամյա անգլիացին սկսեց իր համար նոր ակումբ փնտրել, որտեղ խաղալու հնարավորություն կունենա:

Մի քանի օր առաջ հաղորդվեց, որ «Հալլը» համաձայնեցրել է Ջենկինսոնի տրանսֆերը, սակայն «Վեստ Հեմը» հաղթեց այդ պայքարում և ստացավ պաշտպանին, թեկուզ և վարձավճարով:

-Հաճելի էր, որ առաջարկներ կային մի քանի ակումբներից, սակայն ես միշտ գիտեի, որ ցանկանում եմ տեղափոխվել հենց «Վեստ Հեմ»: Ուրախ եմ, որ ամեն ինչ ստացվեց այնպես, ինչպես ես էի ցանկանում:

Ես շատ ընկերներ ունեմ, ովքեր երկրպագում են «Վեստ Հեմին»: Հուսով եմ՝ կկարողանամ ապացուցել իմ իրական արժեքը, քանի որ սա շատ կարևոր տարի է ինձ համար,- ասել է Ջենկինսոնը:

Հետաքրքիր փաստեր