• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Վեստ Հեմը» ցանկանում է գնել Շելվիին

Ջոնջո Շելվի«Վեստ Հեմը» ցանկություն է հայտնել՝ ձեռք բերելու «Լիվերպուլի» կիսապաշտպան Ջոնջո Շելվիին: Այս մասին հայտնում է talkSPORT-ը:

Ընթացիկ մրցաշրջանում 21-ամյա անգլիացին անցկացրել է 33 հանդիպում և խփել 5 գնդակ: Սակայն Ջորդան Հենդերսոնի լավ խաղի և հունվարին թիմում հայտնված Ֆիլիպե Կոուտինյոյի պատճառով Շելվին հայտնվեց պահեստայինների նստարանին:

Հայտնում են, որ հիմա «Լիվերպուլը» փորձում է ուժեղացնել թիմը հաջորդ մրցաշրջանում Չեմպիոնների Լիգայի ուղեգիր նվաճելու համար: Այդ իսկ պատճառով «կարմիրների» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսն ազատվում է այն խաղացողներից, որոնք չեն մտնում իր ծրագրերի մեջ:

«Լիվերպուլն» ընդունել է «Վեստ Հեմի» առաջարկն Էնդի Քերոլին գնելու վերաբերյալ և այժմ արդեն սկսել է բանակցությունները Շելվիի՝ միևնույն ուղղությամբ տեղափոխության վերաբերյալ:

Հետաքրքիր փաստեր