• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Վեստ Հեմը» Քերոլին վերադարձնում է «Լիվերպուլին»

Էնդի Քերոլ«Վեստ Հեմը» մտադիր է հունվարին խզել Էնդի Քերոլի վարձակալական պայմանագիրը և ժամանակից շուտ վերադարձնել հարձակվողին «Լիվերպուլ»:

Օգոստոսին «Վեստ Հեմի» գլխավոր մարզիչ Սեմ Ելլարդայսի համար Քերոլը միակ տարբերակն էր թիմի խաղն ուժեղացնելու համար: Եվ վերջապես օգոստոսի վերջին օրը նրան հաջողվեց վարձակալել Քերոլին մեկ տարի ժամկետով: Այդ ժամանակից ի վեր Էնդին անցկացրել է 10 հանդիպում և խփել ընդամենը մեկ գնդակ:

Հիմա ակումբն արդեն հասկացել է, որ կարող է առանց և Քերոլի հաջողության հասնել: Ելլարդայսի թիմն այս պահին գտնվում է մրցաշարային աղյուսակի միջին հորիզոնականներում:

Քերոլի բարձր վարձատրությունը (շաբաթական 90 հազար ֆունտ), վնասվածքներն ու ակումբի ոչ վատ արդյունքները ստիպում են «Վեստ Հեմին» ժամանակից շուտ հրաժարվել 23-ամյա անգլիացու ծառայություններից:

Ինչպես տեղեկացնում է Goal պարբերականը, «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը Քերոլի կարիքը չունի և ամենայն հավանականությամբ նրան հունվարին կվաճառեն: