• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Վերտոնգենը խոստացել է մնալ «Տոտտենհեմում»

Յան Վերտոնգեն«Տոտտենհեմի» կենտրոնական պաշտպան Յան Վերտոնգենը հայտնել է, որ երջանիկ է իր ներկայիս ակումբում և չի մտածում հեռանալու մասին: Շատ է խոսվել, որ Չեմպիոնների Լիգային չմասնակցելու պատճառով շատ ֆուտբոլիստներ, այդ թվում Ուգո Լյորիսը և Յան Վերտոնգեը հրաժեշտ կտան «Տոտտենհեմին»:

Եվ եթե Լյորիսի ապագան «Ուայթ Հարթ Լեյնում» հարցականի տակ է, ապա բելգիացի պաշտպանն իր համար ամեն ինչ որոշել է: Յանը կմնա «Տոտտենհեմում», անկախ նրանից, թե ով կլինի հյուսիսլոնդոնյան ակումբի հաջորդ մարզիչը:

-«Տոտտենհեմի» հետ դեռ երկու տարվա պայմանագիր ունեմ, և ես երջանիկ եմ այստեղ: Այնպես որ, կարևոր չէ, թե ով կլինի մեր նոր մարզիչը: Ինչ վերաբերվում է Ֆրանկ Դե Բուրին, ապա նա լավ մարզիչ է, սակայն նրանից բացի շատ այլ բարձրակարգ մասնագետներ կան:  Վստահ եմ, որ ղեկավարները ճիշտ ընտրություն կկատարեն,- ասել է Վերտոնգենը: Sky Sports

Հետաքրքիր փաստեր