• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Վերտոնգենը մոտ է նոր պայմանագիր ստորագրելուն

Յան Վերտոնգեն«Տոտտենհեմի» պաշտպան Յան Վերտոնգենի գործակալը հայտնել է, որ բելգիացի ֆուտբոլիստը շուտով նոր պայմանագիր կստորագրի լոնդոնյան ակումբի հետ:

Նախորդ մրցաշրջանում «Տոտտենհեմը» չկարողացավ տեղ գտնել Չեմպիոնների Լիգայի գոտում, ինչի հետ կապված լուրեր հայտնվեցին, որ Յանը մտադիր է լքել «Ուայթ Հարթ Լեյնը»: Այդ խոսակցությունների հիմքում այն փաստն էր, որ Վերտոնգենի պայմանագրի լրանալուն մնացել է մեկ տարի:

Սակայն 27-ամյա պաշտպանն իր ապագան կապում է «Տոտտենհեմի» հետ և պատրաստվում է վերջ դնել բոլոր խոսակցություններին:

-Յանի նոր պայմանագրի հարցով մենք կապնվել ենք Դանիել Լևիի հետ, և բանակցությունները լավ են ընթանում: Հուսով ենք, որ ամեն ինչ արագ կլուծվի: Նա շատ երջանիկ է «Տոտտենհեմում» և ցանկանում է հանդես գալ այս ակումբում: Նա ցանկանում է «Տոտտենհեմի» հետ մասնակցել Չեմպիոնների Լիգային, իսկ նոր մարզիչը նրան դուր է գալիս,- ասել է գործակալ Մուստաֆա Նախլին: Sky Sports