• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Վերտոնգենը Քեյնին համեմատել է Ռոնալդուի հետ

Հարի Քեյն«Տոտտենհեմի» պաշտպան Յան Վերտոնգենն իր թիմակից Հարի Քեյնին համեմատել է Մադրիդի «Ռեալի» աստղ Կրիշտիանու Ռոնալդուի հետ:

21-ամյա Քեյնը դարձավ Եվրոպա Լիգայում «Աստերասի» դեմ խաղի (5:1) գլխավոր հերոսը՝ հեթ-տրիկ հեղինակելով: Խաղի վերջնամասում Քեյնը ստիպված եղավ խաղալ նաև որպես դարպասապահ: Վերտոնգենը չի թաքցնում իր հիացմունքը «Տոտտենհեմի» ծագող աստղով:

-Իմ կարծիքով, գործի նկատմամբ ունեցած իր վերաբերմունքով նա աշխարհի լավագույն կենտրոնական հարձակվողներից է: Նա իր հոգով կարող է համեմատվել Ռոնալդուի հետ:  Նա աշխատում է ամեն օր:

Նա բարձրակարգ ֆուտբոլիստ է: Հուսով եմ, որ նա մի օր նորամուտը կնշի Անգլիայի ազգային հավաքականում: Դա պետք է տեղի ունենա, քանի որ ադեն հիմա նա աշխահում լավագույններից մեկն է,- Վերտոնգենի խոսքերն է մեջբերում Evening Standard-ը:

Բելգիացի պաշտպանը նաև մեկնաբանել է Էրիկ Լամելայի ֆանտաստիկ գոլը «ռաբոնա» ոճի հարվածով:

-Ես ցնցված էի: Մոտ երկու րոպե ես մտածում էի միայն այդ գոլի մասին: 100% դա լավագույն գոլն է, որ ես երբևէ տեսել եմ: Ես շատ տեսանյութեր եմ դիտել YouTube-ում, սակայն երբեք նման գոլ չեմ տեսել: Կարծում եմ, Պուշկաշի մրցանակն արդեն նրա ձեռքերում է,- ավելացրել է Վերտնոգնեը:

Հետաքրքիր փաստեր