• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Վիդիչը «Ինտերին» խորհուրդ է տվել գնել Չիչարիտոյին

Խավիեր Էրնանդես«Ինտերի» պաշտպան Նեմանյա Վիդիչն իտալական ակումբին խորհուրդ է տվել գնել «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Խավիեր Էրնանդեսին:

Այս ամառ Ա Սերիայի ակումբը, որը Վիդիչի հետ պայմանագիր էր ստորագրել դեռ հունվարին, ակտիվորեն նոր հարձակվող է փնտրում: Ինտերի հետ էին կապվում Ֆերնանդո Տորրեսի և Էդին Ջեկոյի անունները:

Սակայն Նեմանյան կարծում է, որ «Ինտերի» համար իդեալական տարբերակն իր նախկին թիմակից Չիչարիտոն է, ով մեծ մրցակցության պատճառով տեղ չի գտնում «Յունայթեդի» հիմնական կազմում:

-Չիչարիտոն հիանալի ֆուտբոլիստ է, նա կարևոր գոլեր է խփել «Մանչեսթեր Յունայթեդում», հատկապես Սէր Ալեքս Ֆերգյուսոնի ժամանակ:

Նա շատ ուժեղ հարձակվող է, ավանդական 9 համար, ով գոլային հոտառություն ունի: Սակայն որոշողը սպորտային տնօրենն է, և նա գիտի՝ ինչ անել,- ասել է Վիդիչը: La Gazzetta dello Sport