• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Վիդիչը ցանկանում է, որ Ռոնալդուն վերադառնա «Յունայթեդ»

Վիդիչ և ՌոնալդուՉեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչում «Ռեալի» հետ պատասխան խաղից առաջ «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Նեմանյա Վիդիչը խոստովանել է, որ ցանկանում է Քրիշտիանու Ռոնալդուի վերադարձը «Յունայթեդ»:

Պորտուգալացի ֆուտբոլիստն այժմ հանդես է գալիս արքայական ակումբում: Նրա վերադարձի մասին գրում է միայն դեղին մամուլը, սակայն Վիդիչը չի հիասթափվում և ցանկանում է նորից խաղալ Քրիշտիանուի հետ նույն թիմում:

-Նա «Յունայթեդի» երկրպագու է և դեռ հետաքրքրվում է ակումբով: Այնպես որ չեմ զարմանա, եթե նա վերադառնա:

Չգիտեմ, թե ինչ մթնոլորտում է նա խաղում Մադրիդում, և հետևաբար, ես չպետք է այդ մասին խոսեմ: Ես միայն կարող եմ ասել, որ ինձ դուր է գալիս խաղալ նրա հետ: Ռոնալդուն հաճույք էր ստանում իր խաղից «Յունայթեդում»: Պարզապես հիանալի կլիներ նորից նրան տեսնել այստեղ,- հայտնել է Վիդիչը: The Telegraph

Հետաքրքիր փաստեր