• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Վիլաշ-Բոաշը հիացած է Քրիստիան Բենտեկի խաղով

Քրիստիան Բենտեկ«Աստոն Վիլլայի» հարձակվող Քրիստիան Բենտեկը ամենայն հավանականությամբ ամռանը կտեղափոխվի «Տոտտենհեմ»: Այս մասին հայտնում է բրիտանական The Guardian պարբերականը:

Այսօր «շպորների» գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշը հնարավորություն ունի հետևելու 22-ամյա բելգիացու խաղին: Նա «Վիլլա» է տեղափոխվել այս օգոստոսին 7 մլն ֆունտով: Բենտեկը շատ արագ հարմարվեց անգլիական ֆուտբոլի ոճին և արդեն հասցրել է 8 գնդակ խփել: Ինչպես տեղեկացնում է պարբերականը, ամռանը Բենտեկի համար պայքար կսկսվի: «Տոտտենհեմը» կլինի գլխավոր պայքարողներից մեկը:

-Արդեն 8 գնդակ… Կարծում եմ` նա բոլորին զարմացրեց: Նա բարձրաձայնեց իր մասին: Դարեն Բենթի հետ մրցակցությունում հենց նա հաղթեց: Պոլ Լամբերտին կարելի է շնորհավորել նման հաջող գործարք կատարելու համար: Բենտեկը հիանալի է խաղում: Հաճելի է նրա խաղին հետևելը,- ասել է Վիլաշ-Բոաշը:

Ավելացնենք, որ Բենտեկի տրանսֆերն այս հունվարին բացառված է: Ըստ ՖԻՖԱ-ի` ֆուտոբլիստը չի կարող մի մրցաշրջանի ընթացքում հանդես գալ երեք տարբեր ակումբներում: Իսկ Քրիստիանը մինչ այդ խաղացել է բելգիական «Գենկա» ակումբում:

Հետաքրքիր փաստեր