• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Վիլաշ-Բոաշը հունվարին նոր ֆուտբոլիստներ ձեռք չի բերի

Անդրե Վիլաշ-ԲոաշԱնդրե Վիլաշ-Բոաշը տրանսֆերային գործունեություն չի ծավալելու հունվարին. թիմն ունի անհրաժեշտ բոլոր ֆուտբոլիստները: Այս մասին «Տոտենհեմի» գլխավոր մարզիչն ասել է BBC-ին: Նա գոհ է իր թիմից ու իր բոլոր ֆուտբոլիստներից: Վիլաշ-Բոաշի խոսքերի վառ ապացույցը ակումբի հերթական հաղթանակն էր, որն էլ «շպորներին» բարձրացրեց 4-րդ հորիզոնական:

Միևնույն ժամանակ չեն դադարում շշուկներն այն մասին, որ պորտուգալացի մասնագետը հետաքրքրվում է «Շալկե-04-ի» հարձակվող Կլաս Յան Հունտելարի և «Շախտյորի» Վիլլիանի ծառայություններով:

Այնուամենայնիվ, Վիլաշ-Բոաշը դիրքային ոչ մի խնդիր չի տեսնում: Շուտով թիմ կվերադառնան Յունես Կաբուլը, Սքոտ Պարկերն ու Բենուա Ասու-Էկոտոն: Նույնիսկ Էմանուել Ադեբայորը հրաժարվեց Աֆրիկայի Գավաթին մասնակցելուց և մնաց Անգլիայում:

-Եթե անկեղծ, ես չեմ կարծում, որ մենք համալրման կարիք ունենք: Մենք գոհ ենք մեր ունեցած ֆուտբոլիստներից,-ասել է «Տոտենհեմի» գլխավոր մարզիչը:

Հետաքրքիր փաստեր