• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Վիլաշ-Բոաշը չի կողմորոշվում հարձակվողի ընտրության հարցում

Անդրե Վիլաշ-Բոաշը, Դեֆո և Ադեբայոր«Տոտենհեմ»-ի գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշը հայտնել է, որ դեռ չի որոշել թե «Մանչեսթեր Սիթի»-ի դեմ ով կխաղա հարձակման գծում. Ջերմեյն Դեֆոն թե՞ Էմանուել Ադեբայորը: Մարզիչը չի բացառել, որ կխաղան երկուսն էլ: Մրցաշրջանի մեկնարկում պորտուգալացին ընտրության հնարավորություն չուներ, քանի որ վնասվածքի բատճառով բացակայում էր Էմանուել Ադեբայորը: Երկու ֆուտբոլիստներն էլ Եվրոպա Լիգայի նախորդ տուրի «Տոտենհեմ» – «Մարիբոր» խաղի մեկնարկային կազմում էին:

-Ես դեռ չեմ որոշել: Ամենակարևորը, որ մեր ֆուտբոլիստները վերականգնել են իրենց ուժերը: Նախորդ խաղում մենք երկու հարձակվողով խաղացինք, ինչն էլ տվեց իր արդյունքը՝ առջևում բավականին շատ վտանգավոր պահեր ստեղծեցինք: Հաճելի էր հետևել Դեֆոյի և Ադեբայորի համագործակցությանը:

 
Սակայն առջևում մեզ սպասվում է Անգլիայի չեմպիոնի հետ խաղը, սա միանգամայն այլ մակարդակ է և պահանջում է այլ մոտեցում,- Վիլաշ-Բոաշի խոսքերը մեջբերում է Goal.com-ը:

Հետաքրքիր փաստեր