• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Վիլաշ-Բոաշը Ռեդնապին խորհուրդ է տվել մոռանալ Դեֆոյի մասին

Անդրե Վիլաշ-Բոաշ և Ջերմեյն Դեֆո«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշը հայտնել է, որ Հարի Ռեդնապը, ով անցած շաբաթ նշանակվեց «Քուինս Պարկ Ռեյնջերսի» գլխավոր մարզիչ, կարող է մոռանալ Ջերմեյն Դեֆոյի մասին, ում Անդրեան համեմատում է Ռադամել Ֆալակաոյի հետ:

Ռեդանպի «ՔՊՌ» տեղափոխվելուց հետո թերթերում հայտնվեցին լուրեր, որ Հարին մտադիր է թիմ հրավիրել «Տոտենհեմի» մի քանի ֆուտբոլիստ, որոնց թվում էր Ջերմեյն Դեֆոն: Դեֆոյի հետ Ռեդնապը «Տոտենհեմից» բացի աշխատել է նաև «Պորտսմուտում»:

Դեֆոյի հանդեպ հետաքրքրությունը պայմանավորված է նրանով, որ Պրեմիեր Լիգայի 14 տուրում «ռեյնջերները» խփել են ընդամենը 10 գնդակ: Ակնհայտ է, որ թիմի հարձակման գիծը ենթակա է ուժեղացման: Հատկապես, որ լուրջ վնասվածք ունեն Բոբբի Զամորան և Էնդրյու Ջոնսոնը:

Սակայն Վիլաշ-Բոաշը չի պատրաստվում բաց թողնել 30-ամյա հարձակվողին, ով ընթացիկ մրցաշրջանում արդեն 10 գոլ է հեղինակել՝ 7-ը Պրեմիեր Լիգայում:

-Դա ուղղակի անհնար է (Դեֆոյի տեղափոխությունը): Մենք հավատում ենք նրան:

Ես վստահաբար նրան կարող եմ դասել այնպիսի ֆուտբոլիստների շարքին, ինչպիսին Ֆալկաոն է: Նա անհավանական գոլային հոտառություն ունի: Ինչի շնորհիվ հեշտ է դառնում աշխատանքը: Նրան արագությունը չի բավականացնում, ինչի համար մշտապես գտնվում է ճիշտ տեղում,- ասել է Վիլաշ-Բոաշը: Sky Sports