• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Վիլաշ-Բոաշը վերջնականապես բացառել է Բեյլի վաճառքը

Gareth Bale and Andre Villas-Boas«Տոտտենհեմի» գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշը հայտնել է, որ Գարեթ Բեյլը կմնա ակումբում, անկախ նրանից, թե թիմը կմասնակցի Չեմպիոնների Լիգային թե ոչ:

Անցած կիրակի ուելսցի վինգերը պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների ասոցիացիայի (PFA) կողմից ճանաչվեց Պրեմիեր Լիգայի տարվա ֆուտբոլիստ և տարվա երիտասարդ ֆուտբոլիստ:

Գաղտնիք չէ, որ 23-ամյա վինգերի ծառայություններով ակտիվորեն հետաքրքրվում է «Մադրիդի Ռեալը», սակայն Վիլաշ-Բոաշը հասկացնել է տվել, որ Բեյլը այս ամռանը չի հեռանա ակումբից:

-Ես ակումբից ինֆորմացիա ստացա, որ Բեյլը չի հեռանա, անկախ նրանից, թե մենք կմասնակցենք Չեմպիոնների Լիգային թե ոչ: Ես շատ կզարմանամ, եթե նա հեռանա:

Այո, ֆուտբոլում չպետք է ոչինչ բացառել, սակայն արդեն բավական երաշխիքներ կան, որ նա ևս մեկ մրցաշրջան կխաղա «Տոտտենհեմում»,- Վիլաշ-Բոաշի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը: