• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Վիլաշ-Բոաշին հաճելի է լսել «Ռեալի» հետաքրքրության մասին

Անդրե Վիլաշ-Բոաշ«Տոտտենհեմի» գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշը խոստովանել է, որ իրեն հաճելի է լսել «Մադրիդի Ռեալի» հետաքրքրության մասին, սակայն նա տրամադրված է բացառապես իր ներկայիս ակումբում աշխատանքի վրա:

Իսպանական մամուլը Վիլաշ-Բոաշին «Ռեալի» հաջորդ մարզչի ամենահավանական թեկնածուն է համարում: Սակայն Անդրեն չի պատրաստվում փոխել աշխատանքի վայրը:

-Այս պահին ես շատ եմ ուզում ևս մեկ տարի աշխատել «Տոտտենհեմում»: Իհարկե, յուրաքանչյուրին հաճելի կլիեներ գլխավորել «Ռեալը», և այժմ շատ թեկնածուներ կան դրա համար:

Ես պայմանագիր ունեմ: Շնորհակալ եմ «Տոտտենհեմից», որ ինձ հնարավորություն տվեց: Ես մտածում եմ միայն «Տոտտենհեմի» մասին,- Վիլաշ-Բոաշի խոսքերն է մեջբերում The Guardian-ը:

Հետաքրքիր փաստեր