• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Վիլաշ-Բոաշ. «Բեյլը ճնշում էր գործադրում մեզ վրա»

Գարեթ Բեյլ «Տոտտենհեմի» գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշը խոստովանել է, որ Ուելսի հավաքականի կիսապաշտպան Գարեթ Բեյլն ակումբի վրա ճնշում է գործադրել, որպեսզի տեղափոխվի «Ռեալ Մադրիդ»:

Անցած շաբաթ 23-ամյա Բեյլին վերջապես հաջողվեց ավարտել իր տեղափոխությունը «Սանտյագո Բերնաբեու»` դառնալով ֆուտբոլի պատմության մեջ ամենաթանկարժեք ֆուտբոլիստը: Եվ որպեսզի իրականացնի իր տրանսֆերը «Ռեալ», Գարեթը ճնշում է գործադրել իր նախկիին թիմի վրա:

-Ճնշումը, որը գործադրվում էր ֆուտբոլիստի կողմից, շատ ուժեղ էր: «Ռեալի» ազդեցությունը ևս շատ մեծ էր, և դա հասցրեց այն բանին, որ մենք մտածում էինք` արդյոք արժե պահել նման տրամադրվածություն ունեցող ֆուտբոլիստին:

Ակնհայտ է, որ մենք պետք է գոհ լինենք այն գումարից, որն աշխատել ենք նրա տրանսֆերից: Ի վերջո ֆուտբոլիստի գործն է, որոշել` ցանկանում է, մնալ, թե գնալ,- Վիլաշ-Բոաշի խոսքերն է մեջբերում The Telegraph-ը: