• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Վիլլիան․ «Մենք կարող ենք հաղթել Չեմպիոնների Լիգան»

Willian«Չելսիի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Վիլլիանը կարծում է, որ «կապույտները» կարող են ընթացիկ մրցաշրջանում հաղթել Չեմպիոնների Լիգան։

Չորեքշաբթի երեկոյան Գուս Հիդինգի սաները կփորձեն հաղթահարել ՊՍԺ-ի արգելքը։ Փարիզում հանդիպումն ավարտվել էր դաշտի տերերի հաղթանակով (2։1)։

«Չելսիի» առաջ դրված խնդրի մասշտաբը չի անհանգստացնում Վիլլիանին։ Բրազիլիացին վստահ է, որ իր թիմը կարող է անցնել մինչև «Սան Սիրո» տանող ողջ ճանապարհը։

-Իմ կարծիքով մենք կարող ենք հաղթել առաջնությունը։ Այո, մեր համար հեշտ չի լինի, քանի որ փլեյ-օֆֆ փուլում թույլ թիմեր չկան։ Առաջին հերթին մենք պետք է անցնենք ՊՍԺ-ին և հետո մտածենք հաջորդ քայլի մասին,- ասել է Վիլլիանը։ Goal