• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Վիլֆրիդ Բոնի. «Օլդ Թրաֆորդ» ենք գնում հաղթելու համար»

Վիլֆրիդ Բոնի«Սուոնսի Սիթիի» հարձակվող Վիլֆրիդ Բոնին կարծում է, օրեր առաջ Անգլիայի գավաթում «Մանչեսթեր Յունայթեդի» նկատմամբ տարած հաղթանակը իրենց վստահություն է հաղորդել «Օլդ Թրաֆորդում» կայանալիք առաջիկա խաղի համար:

Կիրակի օրը կայացած խաղում հենց Բոնին խփեց «կարապների» հաղթական գնդակը, որն ապահովեց իր թիմի տեղը Անգլիայի գավաթի 4-րդ փուլում: Մի քանի օր հետո ակումբները կրկին կհանդիպեն արդեն Պրեմիեր Լիգայի շրջանակներում:

-Այդ գոլը և այդ արդյունքը, որին մենք հասանք, իսկական երազանք էր: Դա մեզ մեծ վստահություն է հաղորդել և մենք պատրաստ ենք առաջիկա խաղին: Մենք «Օլդ Թրաֆորդ» ենք գնալու հաղթելու համար:

Ընթացիկ մրցաշրջանում ես շատ գոլեր եմ խփել ավելացրած ժամանակում: Ուղղակի պետք է մինչև խաղի վերջ պահել զգոնությունը, քանի որ չգիտես, թե երբ հնարավորություն կստեղծվի:

Ես մեր վինգերին ասեցի, որ եթե նրա փոխանցումը հասնի ինձ, ապա ես գոլ կխփեմ,- Բոնիի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը: