• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Վիկտոր Վալդեսը դարձավ «Յունայթեդի» ֆուտբոլիստ

Վիկտոր Վալդես«Մանչեսթեր Յունայթեդը» պաշտոնապես հայտնել է իսպանացի դարպասապահ Վիկտոր Վալդեսի հետ մեկուկես տարվա պայմանագրի ստորագրման մասին: Հիշեցնենք, որ Վալդեսը «կարմիր սատանաների» հետ էր մարզվում վերջին երեք ամիսների ընթացքում:

Ամռանը հարազատ «Բարսելոնայից» հեռանալուց հետո Վիկտորը ստացավ ազատ ֆուտբոլիստի կարգավիճակ, սակայն ծնկի վնասվածքի պատճառով այդպես էլ չէր կարողանում իր համար ակումբ գտնել:

Երկար ժամանակ բանակցություններ էին ընթանում և այսօր հայտնի դարձավ, որ «Յունայթեդը» Վալդեսի հետ 1,5 տարվա պայմանագիր է ստորագրել՝ ևս 12 ամսով երկարաձգելու հնարավորությամբ:

-Սա մեծ պատիվ է ինձ համար: Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Լուի վան Գալին, ով ինձ հնարավորություն տվեց մարզվել այստեղ: Այն կարճ ժամանակում, որն այստեղ անցկացրի, ես հասկացա, որ սա յուրահատուկ ակումբ է,- ասել է Վալդեսը: