• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Վլարը պատրաստ է երկարաձգել պայմանագիրը «Աստոն Վիլլայի» հետ

Ռոն Վլար«Աստոն Վիլլայի» կենտրոնական պաշտպան Ռոն Վլարը պատրաստ է նոր պայմանագրի համար բանակցություններ սկսել բիրմինգհեմյան ակումբի հետ: Այս մասին հաղորդում է Daily Mirror-ը:

29-ամյա Վլարը բարձր մակարդակով մասնակցեց Բրազիլիայում կայացած աշխարհի առաջնությանը և հայտնվեց եվրոպական մի շարք թոփ ակումբների՝ այդ թվում «Յուվենտուսի» ուշադրության կենտրոնում:

«Վիլլացիների» հետ Ռոնի պայմանագրով դեռ մեկ տարի կա, և թվում էր, թե հոլանդացին ցանկանում է լքել «Վիլլա Պարկը»:

Սակայն մրցաշրջանի փայլուն մեկնարկը բիրմինգհեմյան ակումբի ղեկավարությանը ստիպել է իր ապագան կապել Վլարի հետ: Ռոնը պատրաստ է երկարաձգել պայմանագիրը և շարունակել ելույթներն «Աստոն Վիլլայում»:

Հետաքրքիր փաստեր