• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Տիբո Կուրտուան մարզվում է առաջին թիմի հետ

Տիբո Կուրտուա«Չելսիի» հիմնական դարպասապահ Տիբո Կուրտուայի ապաքինումը հասել է վերջնական փուլին։ Ֆուտբոլիստն արդեն մարզվում է առաջին թիմում։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի սկզբին Կուրտուան ծնկի վնասվածք ստացավ և ենթարկվեց վիրահատության։ Սպասվում էր, որ 23-ամյա բելգիացին կվերադառնա դեկտեմբերին։

Սակայն երեկ «Չելսին» իր թվիթերյան էջի միջոցով հայտնեց, որ Տիբոյի վրայից վերցվել են բոլոր բժշկական սահմանափակումները։ Այժմ Կուրտուան կարող է մարզվել ողջ ծանրաբեռնվածությամբ։ Հարցը միայն այն է, թե ֆուտբոլիստն ինչքան արագ կվերադռնա իր մարզավիճակին։

Ամենայն հավանականությամբ, Ժոզե Մոուրինյոն ռիսկի չի դիմի Կոուրտուայի հարցում և շաբաթ օրը կրկին հնարավորություն կտա նրան փոխարինող Ասմիր Բեգովիչին։