• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Տիբո Կուրտուա. «Չեմ ցանկանում լինել Լիգայի գավաթի դարպասապահ»

Տիբո Կուրտուա Պետր Չեխ«Չելսիի» դարպասապահ Տիբո Կուրտուան, ով այժմ վարձավճարով հանդես է գալիս Մադրիդի «Ատլետիկոյում», հայտնել է, որ ցանկանում է դառնալ լոնդոնյան ակումբի հիմնական դարպասապահը:

Որոշ լուրերի համաձայն, «կապույտների» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն որոշել է 22-ամյա բելգիացուն վերջապես վերադարձնել «Սթեմֆորդ Բրիջ»: Այդ դեպքում, «Չելսիի» հիմնական կազմի դարպասապահի համար անհավանական պայքար է սպասվում երկու բարձրակարգ դարպասապայների միջև՝ Կուրտուա – Պետր Չեխ:

Անձամբ Կուրտունան, ում ընթացիկ մրցաշրջանում ճանաչում են լավագույն դարպասապահ, «անառողջ» է համարում մրցակցությունն այնպիսի փորձառու դարպասապահի հետ, ինչպիսին Չեխն է: Սակայն Տիբոն ցանկանում է, որ եթե խաղալ «Չելսիում», ապա միայն մշտական խաղային պրակտիկայով:

-Երկուսս էլ ցանկանում ենք խաղալ: Մեզնից ոչ մեկը չի ցանկանա դաշտ դուրս գալ միայն Լիգայի գավաթի կամ Անգլիայի գավաթի խաղարկություններում: Այս պահին դեռ ոչինչ պարզ չէ:

Ես մեծ հարգանք ունեմ Պետր Չեխի հանդեպ: Նա աշխարհի լավագույն դարպասապահներից մեկն է, ուստի նրա հետ մրցակցությունն այնքան էլ առողջ չեմ համարում: Հաջորդ շաբաթ մենք կհանդիպենք «Չելսիի» հետ և կտեսնենք, թե կարող ենք արդյոք համաձայնության գալ հաջորդ մրցաշրջանի համար: Նրանք գիտեն իմ ցանկությունը, իսկ ես գիտեմ, թե ինչ են ուզում նրանք,- ասել է Կուրտուան: BBC

Ավելացնենք, որ այս պահին Կուրտուան, ի տարբերություն «Չելսիի», պատրաստվում է «Ռեալի» դեմ Չեմպիոնների Լիգայի եզրափակչին: